Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Երբ երեխաները վիճում են, ծնողները չպետք է խառնվեն

Երբ երեխաները վիճում են, ծնողները չպետք է խառնվեն

Եղբայրների և քույրերի միջև մրցակցությունը հետագայում անհանգստության, ընկճախտի և ցածր ինքնագնահատականի պատճառ կարող է դառնալ, սակայն ավելի խորը հոգեբանական վնաս չպատճառելու համար ծնողները պետք է թույլ տան իրենց երեխաներին պայքարել: Նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երեխաների վեճերին մոր կամ հոր միջամտությունը կարող է ավելի վատացնել հարաբերությունները: Ծնողները պետք է ճշգրիտ կանոններ սահմանեն իրենց երեխաների համար: 

 

Միսսուրիի համալսարանի ուսումնասիրողները տեղեկացնում են, որ ծնողները հակված են մեծամասամբ դատավորի դեր կատարել: Ընտանիքի բոլոր անդամների համար լավագույն միջոցը հստակ կանոններ սահմանելն է: Օրինակ՝ սենյակ մտնելուց առաջ դուռը թակել կամ վիդեոխաղերի համար գրաֆիկ սահմանել: Դա կնվազեցնի կոնֆլիկտային իրավիճակները: Սակայն երբ ծնողը նկատում է, որ երեխաներից մեկը ծնողներից մեկի կողմից ավելի շատ է ճնշվում, ապա հարկավոր է միջոցներ ձեռնարկել: 

 

Ուսումնասիրողները ուսումնասիրել են 145 զույգ եղբայրներ և քույրեր՝ վաղ դեռահասության շրջանում: Հայտնաբերվել է, որ վեճերի պատճառները վերաբերում են հավասարությանը և արդարությանը: Անձնական «տարածքը» խախտելու պատճառով իջնում է ինքնագնահատականը: Իսկ հավասարության և արդարության պայքարն ընկճախտի պատճառ է հանդիսանում: Գիտնականները ծնողներին խորհուրդ են տալիս բարդություններից խուսափելու համար հարգել երեխաների անձնական կյանքի անձեռնմխելիությունը: 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ